211652_close_icon
views-count26685 դիտում article-date 13:01 09-06-2018

Թուրքիայում 1 օրում 2 ռուս է մահացել

Թուրքիայի Ալանիա առողջարանային քաղաքում արտակարգ դեպք է գրանցվել. ծովում լողալիս խեղդվել է ռուս զբոսաշրջիկ Դմիտրի Բեվզը, գրում է Haberturk թուրքական թերթը, փոխանցում է [url=https://www.vesti.ru/doc.html?id=3026420]vesti.ru[/url]-ն: «Միջադեպը տեղի է ունեցել Ալանիայի Քոնաքլը շրջանում: 30-ամյա զբոսաշրջիկը սկսել է խեղդվել լողալու պահին: Լողափում հանգստացողները նկատել են, որ տղամարդը խեղդվում է և փրկարարների են կանչել, որոնք դուրս են բերել նրան ջրից: Տղամարդուն հոսպիտալացրել են: Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել նրա կյանքը», - գրում է թերթը: Cukurova Expres-ն էլ գրում է, որ Քեմեր նահանգում նույնպես ռուս քաղաքացի է մահացել, որը հանգստանալու էր ժամանել կնոջ հետ: Հյուրանոցային համարում 50-ամյա Սերգեյ Վոլոդինն անսպասելիորեն ուշագնաց է եղել և հարվածել գլուխը: Ստացած վնասվածքից նա մահացել է Անթալիայի հիվանդանոցում:

Նմանատիպ նյութեր