211652_close_icon
views-count16102 դիտում article-date 12:25 09-06-2018

Կիպրոսում սկսվել է Եվրոպայի ամենամեծ խաղատան կառուցումը

Ուրբաթ, հունիսի 8-ին Կիպրոսում մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր խաղատան կառուցումը։ Նախագծի արժեքը 550 մլն եվրո է, բացումը նախատեված է 2021-ին։ Այս մասին հայտնում է [url=https://www.washingtonpost.com/business/cyprus-starts-building-europes-biggest-casino-resort-/2018/06/08/0c4cc956-6afb-11e8-a335-c4503d041eaf_story.html?noredirect=on&utm_term=.c0814d470f6e]The Washington post[/url]-ը։ Կանխատեսումների համաձայն՝ խաղատունը տարեկան լրացուցիչ 300 հազար զբոսաշրջիկ կղզի կներգրավի։ Գործարկման երկրորդ տարուց այն երկրի ՀՆԱ-ն կավելացնի շուրջ 700 մլն եվրոյով՝ 4 տոկոսով։ Նախագահ Նիկոս Անաստասիադիսը նախագիծն անվանել է Կիպրոսում ամենախոշոր ներդրումային ծրագիր։ Համալիրը 500 հյուրանոցայի համար կունենա, 7500 ք/մ տարածքով խաղասրահ և ցուցասրահ՝ ավելի քան 9600 քառակուսի տարածքով։ Խաղահրապարակում 136 խաղասեղան կտեղադրվի և 1200 խաղային ավտոմատ՝ 11 ռեստորանով շրջապատված։

Նմանատիպ նյութեր