211652_close_icon
views-count17531 դիտում article-date 10:54 09-06-2018

Ամերիկացի դպրոցականները ծնողների թույլտվությամբ կարող են բժշկական մարիխուանա օգտագործել

ԱՄՆ Կոլորադո նահանգի դպրոցներում բուժքույրերին թույլ են տվել աշակերտներին բժշկական մարիխուանա տալ՝ ծնողներից գրավոր թույլտվության առկայության դեպքում։ Այս մասին հաղորդում է [url=https://www.denverpost.com/2018/06/05/school-nurses-medical-marijuana/]The Denver Post[/url]-ը։ Նոր օրենսդրական նորմի համաձայն՝ աշակերտների օրինական ներկայացուցիչները կարող են դպրոցի բուժկետ բերել թմրանյութերը՝ անհրաժեշտության դեպքում երեխաներին տալու համար, օրինակ՝ հիվանդության նոպայի։ Մարիխուանան պետք է պահպանվի փակ արկղերում և տրվի միայն այն երեխաներին, որոնք դա օգտագործում են բժշկի թույլտվությամբ։ Դպրոցականները չեն կարող այն դպրոց բերել, ինչպես նաև տեղափոխել դպրոցական ավտոբուսով։

Նմանատիպ նյութեր