211652_close_icon
views-count10100 դիտում article-date 15:02 08-06-2018

Խաչատրյանական բալետի փառատոնի բացումն՝ այսօր երեկոյան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Բալետի փառատոն է անցկացվում նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին։ Տեղեկացնում էօպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժինը։ Հունիսի 8-ին, 11-ին և 13-ին կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես» բալետները: Փառատոնը կմեկնարկի հունիսի 8-ին, ժամը՝ 19։00-ին, Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությամբ: Փառատոնի բացումը կնշանավորվի Արամ Խաչատրյանին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ։

Նմանատիպ նյութեր