211652_close_icon
views-count10594 դիտում article-date 16:50 08-06-2018

NASA-ն հայտնել Է Մարսի վրա օրգանական մոլեկուլների հայտնաբերման մասին

Curiosity մարսագնացը երկու ցնցող հայտնագործություն է կատարել Մարսի վրա: Դրան հաջողվել է հաստատել, որ մեթանի մակարդակները մոլորակի մթնոլորտում խիստ փոփոխվում են ձմռան եւ ամռան գալով, եւ ցամաքած լճի հատակին գտել է հին օրգանական նյութերի հետքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է [url=http://www.sciencemag.org/news/2018/06/nasa-rover-hits-organic-pay-dirt-mars]Science[/url] հանդեսը: «Մարսի վրա մեթանի եւ օրգանական մոլեկուլների հայտնաբերումը վիթխարի նշանակություն ունի կյանքի հետքերի որոնումների համար: Curiosity-ն արդեն ցույց և տվել, որ Գեյլի խառնարանի հատակը 3,5 միլիարդ տարի առաջ ծածկած լիճը պոտենցիալ կերպով բնակելի է եղել: Հաշվի առնելով օրգանական մոլեկուլների ներկայությունը դրա հատակին՝ այժմ մարսյան կյանքի գոյության հարցն էլ ավելի հրատապ է դարձել»,- մեկնաբանում է հայտնագործությունը Ուտրեխտի համալսարանի (Նիդեռլանդներ) մոլորակագետ Ինգե Քեյթը։

Նմանատիպ նյութեր