211652_close_icon
views-count16709 դիտում article-date 23:44 06-06-2018

Օտարության մեջ քաջալերման կարիք է զգացվում. Ռազմիկ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանաբնակ հայ երգիչը հանդիսատեսին է հանձնել իր նոր տեսահոլովակը: Երգչի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. [b]-Ողջույն։ Ռազմիկ, ինչպե՞ս որոշեցիք երգիչ դառնալ:[/b] -Ողջույն: Կարելի է ասել, որ երգ- երաժշտության հանդեպ սերն ինձ մոտ նկատվել է դեռ մանկուց: Այն նաև ժառանգական բնույթ ունի, քանի որ հորական կողմից պապս հիանալի երգել է: [b]-Ի՞նչ կրթություն ունեք:[/b] -Միջնակարգ կրթություն ունեմ: [b]-Ի՞նչ բարդություններ եք հաղթահարել երգիչ դառնալու ճանապարհին:[/b] -Ամեն ոլորտում էլ լինում են բարդություններ: Աշխատում եմ հաղթահարել և չհանձնվել: Օտար հողում, իսկապես, հեշտ չէ ինքնուրույն հասնել հաջողությունների: [b]-Ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որպեսզի մի օր թողնեք երգելը:[/b] -Չեմ կարծում, որ այդ օրը կգա, քանի որ երգն ու երաժշտությունն իմ ներսում է և ինձ ոգեշնչում է ապրել ու ստեղծագործել: [b]-Ձեր բեմական և իրական կերպարը շա՞տ է տարբերվում:[/b] -Կարծում եմ, շատ չի տարբերվում: Ես չեմ զգում տարբերություն: Իմ հանդիսատեսին ներկայանում եմ ինչպիսին կամ: [b]-Ինչպիսի՞ երգ երբեք չեք երգի:[/b] -Այն երգը, որը հոգեհարազատ չի լինի իմ հոգուն: [b]-Ի՞նչ կարևոր բան կա, որ հաշվի եք առնում երգն ընտրելիս: [/b] -Պետք է նախ հոգի զգամ երգի մեջ, հետո նոր խոսքերին եմ ուշադրություն դարձնում: [b]-Ուշադրություն եք դարձում, որ հեղինակը հայտնի՞ լինի,թե՞…[/b] -Ինձ համար կարևոր չէ, որ հեղինակը հայտնի լինի: Կարևորը երգն ինձ դուր գա, հոգուս մոտ լինի: [b]-Անհամաձայնություններ լինու՞մ են երգի ստեղծման ժամանակ: Եթե այո, ապա ինչպե՞ս եք դա լուծում:[/b] -Այո՛, լինում են դեպքեր, սակայն կարողանում ենք գալ ընդհանուր հայտարարի: [b]-Կա՞ մեկը ում, հետևում և փորձում եք նմանվել երգարվեստում: [/b] -Ոչ: Չեմ սիրում նմանակել: Կարծում եմ յուրաքանչյուր երգիչ պետք է իր արվեստը ներկայացնի յուրովի: [b]-Ի՞նչ տարբերություն եք զգում հայ և օտարերկրյա հանդիսատեսի միջև: [/b] -Երկու կողմի հանդիսատեսն էլ նույնն են իրենց ջերմությամբ: Երևի տարբերությունը երգչի մեջ է նկատվում, քանի որ հայրենի հողում ավելի հաստատուն ես զգում, իսկ օտարության մեջ քաջալերման կարիք է զգացվում: [b]-Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին: [/b] -Չի կարող լինել մի ստեղծագործություն, որը քննադատության չարժանանա: Եթե քննադատում են, ուրեմն սիրում են: Ես նորմալ եմ վերաբերվում դրան: [b]-Ի՞նչ կասեք ռեստորանային երգիչների մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ տարանջատմանը ռեստորանի և պրոֆեսիոնալ երգիչ ասվածին:[/b] -Ես նորմալ եմ վերաբերվում: Գրեթե բոլոր երգիչներն էլ իրենց կարիերան սկսել են ռեստորանից: Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում: [b]-Ի՞նչ ոճի երգեր եք նախընտրում:[/b] -Բոլոր ոճերի երգեր էլ լսում եմ։ Լսում եմ նաև արտասահմանյան երգեր: [b]-Ի՞նչ բացեր եք տեսնում հայ երգարվեստում: [/b] -Կուզենայի ավելի շատ հնչեին ժողովրդական երգեր: Ճիշտ է՝ ես չեմ երգում, սակայն մենք ունենք տաղանդավոր երգիչներ, ովքեր հրաշալի են ներկայանոմ այդ ոճում: [b]-Ի՞նչ ակնկալի Ձեր հանդիսատեսն առաջիկայում: [/b] -Հանդիսատեսս կարող է սպասել նոր երգի, տեսահոլովակների ծնունդի, քանի որ կան շատ մտահղացումներ, որոնց վրա այժմ աշխատում ենք, և շուտով կհանձնենք նրանց դատին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր