5817 դիտում
23:22 06-06-2018
Մամիկոն Ղարիբյան. շախմատային հրաշամանուկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 30-ից հունիսի 6-ը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անցկացվեց ՀՀ տարածաշրջանային առաջնությունը, որին մասնակցում էին 50 շախմատիստներ. մասնակիցներից 1-ը միջազգային վարպետ , 7-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետներ:
Մասնակիցների թվում էր նաև Գրոսմայստերական դպրոցի սան Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, ով ընդամենը 13 տարեկան է:
Պատանի շախմատիստը սկզբնական ցուցակում ըստ իր վարկանիշի ստացել էր 16-րդ համարը, սակայն, ինչպես ցույց տվեց մրցաշարի վերջնական արդյունքը, միշտ չէ, որ վարկանիշը արտացոլում է շախմատիստի իրական ուժը:
13-ամյա տաղանդավոր պատանին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց մրցաշարի չեմպիոն, ինչը իրավունք տվեց մասնակցելու ՀՀ շախմատի 1-ին խմբի մրցաշարին:
Մրցաշարում 2-րդ տեղը զբաղեցրեց ՖԻԴԵ-ի վարպետ Սուրեն Պողոսյանը, 3-ը՝ Գարիկ Մարտիրոսյանն էր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1892 դիտում
17:46 07-02-2014
Լիոնել Մեսսիի հետնորդը. 6-ամյա հրաշամանուկը ցուցադրում է իր տաղանդը. տեսանյութ
9312 դիտում
22:48 28-10-2016
Չինացի հրաշամանուկը ցնցել է իր դաշնամուրային կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
571 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
439 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից