211652_close_icon
views-count54395 դիտում article-date 11:20 06-06-2018

Մեդալներով Հայաստան ժամանեցին քիք-բոքսինգի WAKO-ի աշխարհի գավաթի խաղարկության հայ մարզիկները. 2 ոսկի, 5 արծաթ, 7 բրոնզ. նրանց դիմավորեց ֆեդերացիայի նախագահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 5-ին, Զվարթնոց օդանավակայանի սպասասրահը կրկին մարդաշատ էր՝ Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ: Հավաքվածները դիմավորում էին մայիսի 30-ից Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում քիք-բոքսինգի WAKO-ի աշխարհի գավաթի խաղարկության Հայաստանից մեկնած թվով 25 մարզիկների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզիկները հայրենիք բերեցին 14 մեդալ, որից 2-ը ոսկե, 5-ը արծաթ, 7-ը բրոնզե: Հավաքականը համալրվել էր ինչպես մայրաքաղաքի ու Հայաստանի մյուս մարզերի, այնպես էլ Արցախի մարզիկներից: Ֆեդերացիայի նախագահ Գ. Հայրապետյանը գոհունակություն հայտնեց մարզիկների ցուցաբերած արդյունքներից և շնորհավորեց նրանց՝ ցանկանալով նորանոր հաղթանակներ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+

Նմանատիպ նյութեր