211652_close_icon
views-count12124 դիտում article-date 17:55 05-06-2018

Բելգիայում պայմանավորված խաղերի կազմակերպման մեղադրանքով ձերբակալվեն են ՀՀ քաղաքացիներ

Բելգիական ոստիկանությունը ձերբակալել է 13 հոգու, որոնք կասկածվում են թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ, հայտնում է երկրի դաշնային դատախազությունը: «Հարցաքննությունների համար բերման են ենթարկվել 13 մարդ: Ավելի ուշ նրանց կալանավորման մասին որոշումը կկայացնի հետաքննիչը», նշել են դատախազությունում: Հետաքննության տվյալներով, Բելգիայի և Հայաստանի քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբը չորս տարի շարունակ թենիսի պայմանավորված խաղեր է կազմակերպել: Խարդախները վճարել են թենիսիստներին այն մրցաշարերում, որտեղ տեսագրություն չի իրականացվել: Դրանք հիմնականում ցածր վարկանիշ ունեցող մրցաշարեր են (Futures и Challenger սերիայի): Ստացված շահույթը խմբի անդամները երկրից դուրս են բերել: Դատախազության տվյալներով, այս գործով Բելգիայի հետաքննիչները համագործակցել են եվրոպական այլ երկրների գործընկերների հետ: ՀՀ քաղաքացիներին ինքնությունը Բելգիայի դատախազությունն առայժմ չի հայտնել:

Նմանատիպ նյութեր