211652_close_icon
views-count16641 դիտում article-date 23:23 02-06-2018

Սաուդյան Արաբիան սպառնացել է Կատարին՝ ռուսական C-400-ներ գնելու դեպքում

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը շատ կոշտ քննադատության է ենթարկել Մոսկվայի և Դոհայի միջև C-400 զենիթա-հրթիռային համալիրների հավանական գործարքը: Միապետը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որտեղ կոչ է արել ֆրանսիական ղեկավարին առավելագույն ճնշում գործադրել Կատարի վրա, որպեսզի կանխվի այդ գործարքը: Սաուդյան թագավորի ուղերձում ընդգծված է, որ Էր-Ռիյադը պատրաստ է ռազմական գործողություն իրականացնել Կատարի դեմ, եթե վերջինս այնուամենայնիվ ձեռք բերի ռուսական հակաօդային պաշտպանության համալիրները: «Նման իրավիճակում թագավորությունը պատրաստ է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ պաշտպանողական համակարգերի չեզոքացման համար, այդ թվում՝ ռազմական գործողության միջոցով», նշված է ուղերձում: Նշենք, որ Կատարի ու Ռուսաստանի միջև բանակցությունները արդեն մոտ են ավարտին, իսկ մոտ ժամանակներս ռուսական С-400-ները կհայտնվեն Սաուդյան Արաբիային հարևան մեկ այլ երկրում՝ Թուրքիայում:

Նմանատիպ նյութեր