211652_close_icon
views-count7199 դիտում article-date 21:03 24-05-2018

«Վերջին զանգ». Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները «Վերջին զանգի» տոնակատարություններին ընդառաջ հանդիպումներ են ունենում հանրապետության ավագ դպրոցների տնօրենների հետ: Հանդիպումների ընթացքում ճանապարհային ոստիկանները ծանոթացում են վերջին զանգի օրն անցկացվելիք միջոցառումների ծրագրերին, քննարկում դրանց ընթացքում հասարակական կարգի ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հորդորում են ևս մեկ անգամ զգուշացնել աշակերտներին ու ծնողներին, որպեսզի մեքենաները վարեն միայն սթափ վիճակում, անչափահասները ղեկին չնստեն, երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն: Հանդիպումների ընթացքում խոսվում է նաև աշակերտների անվտանգությանը վերաբերող այլ հարցերի մասին: «Վերջին զանգի» օրը ճանապարհային ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Սիրելի շրջանավարտներ, ծնողներ և ուսուցիչներ, միասին անենք հնարավորը անցանկալի հետևանքներից խուսափելու համար, լինենք զգոն, չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր երեխաների ամենահիշարժան օրերից մեկը տոն մնա բոլորիս համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր