211652_close_icon
views-count31818 դիտում article-date 19:14 24-05-2018

Նոր Նորքի թաղապետարանը վարորդների համար պատուհաս դարձած մարդաբոյ փոսը վերացրեց. Եթե ուզում են՝ անում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ ՝ մայիսի 23-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեսանյութ, ֆոտոռեպորտաժ էր հրապարակել՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ գտնվող Թոթովենց փողոցում մարդաբոյ փոսի մասին, ինչը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար: Հրապարակումից կարճ ժամանակ անց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարականով թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները քայլ արեցին և մարդաբոյ փոսը վերացրեցին: Ժամանակավորապես լցվել է ասֆալտե «գրունտը», իսկ վաղը հիմնովին կասֆալտապատվի նշված փոսը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/23/1096704/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենց փողոցում մարդաբոյ փոսը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար։ Քաղաքացիներն ասում էին, որ 1 շաբաթից ավելի է՝ ճանապարհն այդ վիճակում է, սակայն պատկան մարմինները չեն բարեհաճում թերությունը վերացնել։ Նշված փոսի պատճառով գրեթե ամեն օր 10-ից ավելի վթար էր տեղի ունենում։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր