211652_close_icon
views-count4178 դիտում article-date 15:46 24-05-2018

Դեսպան Աշոտ Սմբատյանը «ԼՂ հակամարտությունը» խորագրով դասախոսությամբ հանդես է եկել Լայպցիգի համալսարանում

Մայիսի 22-ին Լայպցիգի համալսարանի Լայբնիցի ինստիտուտի հրավերով Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ֆակուլտետի ուսանողների և ասպիրանտների համար ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդես եկավ «ԼՂ հակամարտությունը» խորագրով դասախոսությամբ: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Շտեֆան Տրյոբսթը: ՀՀ դեսպանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի ծագումնաբանությունը, անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին: Դեսպան Սմբատյանն իր ելույթում նշեց նաև, որ հակամարտության խաղաղ և բանակցային տարբերակով լուծմանն այլընտրանք չկա, իսկ հարատև խաղաղության և կայունության հասնելու համար Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության կողմ պետք է լիարժեք ներգրավված լինի բանակցային գործընթացում: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Նմանատիպ նյութեր