3103 դիտում
16:54 24-05-2018
ՀՀ ԱԺ աշխատակազմը եւ կորեական KOICA գործակալությունը ձեռք են բերել աջակցության պայմանավորվածություն
Մայիսի 12-19-ը տեղի է ունեցել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA-ի) պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով՝ որպես 2017 թվականի ընթացքում անցկացված բանակցությունների եւ կատարված աշխատանքների շարունակություն: Այցի շրջանակում քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ KOICA-ի համագործակցության ծրագրերն ու հեռանկարները:
Պատվիրակությունը ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ՀՀ խորհրդարանին ընդլայնված ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրելու հնարավորություններն ու բովանդակությունը՝ Ազգային ժողովի դերակատարության բարձրացման ու լիազորությունների ընդլայնման պայմաններում:
Քննարկման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ հանրային լսումների ու հանձնաժողովների նիստերի դահլիճների տեխնիկական վերազինման վերաբերյալ՝ ներառյալ համաժողովների անցկացման, ինչպես նաեւ համաժամանակյա թարգմանության համար անհրաժեշտ համակարգերի վերազինում:
Տեխնիկական վերազինումը զուգակցվելու է ԱԺ տեխնիկական եւ կառավարող անձնակազմի վերապատրաստման ծրագրերով, որոնց շրջանակում սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերոնշյալ աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով Հայաստան կայցելեն KOICA-ի փորձագետները:
Նմանատիպ նյութեր
1148 դիտում
20:37 10-08-2014
Իսրայելն ու Պաղեստինը 72֊ժամյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել
1052 դիտում
14:37 16-05-2015
«Ռեալը» պայմանավորվածություն է ձեռք բերել Դե Խեայի հետ
873 դիտում
14:56 10-06-2015
Մոսկվան և Անկարան պայմանավորվածություն են ձեռք բերել գազի սակագնի շուրջ
Այս բաժնից
532 դիտում
23:20 25-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
511 դիտում
23:07 25-04-2024
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր