211652_close_icon
views-count14653 դիտում article-date 14:54 24-05-2018

Արդարադատության նախարարությունը որոշ խախտումներ արած վարորդներին կազատի տուգանքներից

Կառավարության նիստում այսօր ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով նախատեսվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից: Այս նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում նշանակված տուգանքների մեծ թվով, որը, մի կողմից, չի նպաստում պետության կողմից իրավախախտումների կանխմանը ուղղված քաղաքականության արդյունավետ իրականացմանը, իսկ, մյուս կողմից, տուգանքների վճարումը, կապված հասցեատերերի սոցիալական վիճակով, շատ դեպքերում ունենում է բացասական հետևանքներ:

Նմանատիպ նյութեր