211652_close_icon
views-count4786 դիտում article-date 10:38 24-05-2018

ԱՄՆ-ը կարող է ՀՀ-ին 140 մլն դոլար տրամադրել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամերիկայի հայ դատի հանձնախումբն իր կայքում հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նամակը, ըստ որի, պետքարտուղարը պատրաստ է ԱՄՆ կողմից ՀՀ նոր կառավարությանը 140 մլն դոլարի չափով ֆինանսավորում տրամադրել։ Գումարը, ըստ Պոմպեոյի, կարող է տրամադրվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում, եթե Հայաստանը կարողանա ներկա­յացնել դրական զգալի փոփոխություններ, որոնք իրականացվել են Նիկոլ Փաշինյանի կառավա­րության աշխատանքների արդյունքում։ Պետքարտուղարի նամակի համար հիմք է հանդիսացել Հայ դատի հանձնախմբի առաջարկը՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ֆի­նանսավորում տրամադրելու մասին։ Հանձնախմբի անդամները նաև հանդիպումներ են ունեցել Սպիտակ տան ու ԱՄՆ կոնգրեսականների հետ՝ դարձյալ ՀՀ-ին ֆինանսավորում բերելու նպատակով»։ [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր