211652_close_icon
views-count2935 դիտում article-date 10:29 24-05-2018

Հա­յաստանի համար ամենակարևոր սկզբունքը խաղաղ գործընթացի ապահովումն է. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Արցախի հակամարտության հարցում Հա­յաստանի համար ամենակարևոր սկզբունքը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի ապահովումն է։ Այս մասին երեկ ԱԺ-ում հայ­տարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք առավել ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանն այն առումով, որ մենք չունե­նանք զարգացումներ, որոնք կարող են ազդե­ցություն ունենալ բանակցությունների վրա, որոնք կհանգեցնեն էսկալացիաների»,– ասել է նա։ Նախարարը նշել է, որ սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկ­խոսությանը՝ հավելելով, որ արդեն հասցրել է հեռախոսազրույց ունենալ համանախագահ­ների հետ, ովքեր մանրամասներ են ներկա­յացրել Ադրբեջանի արտաքին գործերի նա­խարարի հետ արդեն կայացած հանդիպու­մից։ «Հունիսին մենք կվերականգնենք գոր­ծընթացը համանախագահների հետ հանդիպ­մամբ»,– ասել է Մնացականյանը։ Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նա­խարար Դավիթ Տոնոյանի հետ Նախիջևանի հատվածում սահմանագիծ այցելելու մասին հարցին՝ նախարարն ասել է, որ այդ այցի նպատակն էր ազդակ փոխանցել, որ հայկա­կան կողմն ուշադիր է և շատ մեծ կարևորու­թյուն է տալիս բանակցային գործընթացի վրա բացասական ազդեցություն ունեցող բոլոր, հնարավոր զարգացումները բացառելուն»։ [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր