211652_close_icon
views-count7434 դիտում article-date 17:40 23-05-2018

«Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգության փուլը

Մայիսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, ՙՏիգրանակերտ՚ զորավարժարանում խաղարկվել է հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անցկացված ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը: Որպես ուսուցանվողներ հրավիրվել էին ՊԲ-ի միավորումների և զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով: Դիմելով վերջիններիս, բանակի հրամանատարը անդրադարձ կատարեց անցկացվող միջոցառման կարևորությանը, մասնավորապես նշելով, որ զորքերի պատրաստության բարձրացմանը միտված յուրաքնչյուր գործընթաց կազմակերպելիս, պետք է հաշվի առնել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության պայմանները: Ծավալված ուսումնական կետերում միավորումների և զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները ծանոթացան հետևյալ թեմաներով պարապմունքների անցկացման օրինակելի կարգին. - Ստորաբաժանման կամ անհատ զինծառայողի կողմից հենակետի փոխումը` հակառակորդի կողմից շրջանցում թույլ չտալու նպատակով, ծանր հրանետային համակարգերից պաշտպանվելու և մարտունակության վերականգնման առանձնահատկությունները, տարհանման և առաջին բուժօգնության կազմակերպումը` մարտական գործողությունների ժամանակ, զրահախմբի ձևավորման սկզբունքները, տեղաբաշխումն ու լուծվող խնդիրները, զորավարժությունների ժամանակ մշակվող փաստաթղթերն ու գնահատման կարգը: Գումարտակային մարտավարական զորավարժության թեմատիկ բովանդակությունը ընդհանուր գծերով համապատասխանում էր զորամասի մարտական խնդիրներին: Ստորաբաժանումները պայմանական հակառակորդի ինտենսիվ հրետանային կրակի պայմաններում դուրս են գալիս մարտական կիրառման շրջան, և շրջափակման սպառնալիքի պայմաններում վարում պաշտպանողական մարտ, այնուհետև երկրորդ շարակազմի և աջակցող ստորաբաժանումների հետ անցնում հակագրոհի, վերականգնում առաջնագիծն ու զբաղեցնում նախկինի համեմատ առավել նպաստավոր բնագծեր: Գումարտակային մարտավարական զորավարժության բոլոր մասնակիցները բարձր գնահատականներով կատարել են առաջադրված խնդիրները: Զորավարժության արդյունքում կատարելագործվել են գումարտակի հրամկազմի ունակությունները` մարտի տարբեր տեսակներում` ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման գործում, գումարտակի շտաբը մարզվել է տվյալների նախապատրաստման, հաշվարկների կատարման և փոխգործակցության անընդհատ ապահովման հարցերում, կրտսեր հրամանատարական օղակի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել զարգացնելու կրակի կառավարման, որոշումների ընդունման և խնդիրների առաջադրման կարողությունները, իսկ ստորաբաժանման զինծառայողները սովորել են գործել շատ ավելի ներդաշնակ ու ձեռք բերել բարոյամարտական առավել կայուն հատկանիշներ: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր