211652_close_icon
views-count4360 դիտում article-date 13:10 23-05-2018

ՄԻԵԴ-ում այսօր տեղի կունենան Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցով վերջին բաց լսումները

Այսօր Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, տեղի են ունենալու Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած հայցով վերջին բաց լսումները: Հաղորդում է [url=https://www.radiotavisupleba.ge/a/29244673.html]«Ազատությունը»[/url]: Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին երեկ ասել է, որ ստրասբուրգյան դատարանի նիստին Վրաստանի կառավարության ներկայացուցիչները պաշտպանելու են իրենց թիմային աշխատանքի արդյունքները: 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս - վրացական կարճատև պատերազմի հետաքննության գործով պաշտոնական Թբիլիսին 700 նոր ապացույցներ է ներկայացնելու Եվրոպական դատարանին: «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Գիա Բոկերիան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Ստրասբուրգի դատարան ներկայացված հայցը շատ լուրջ է, շատ ճշգրիտ և շատ լավ պատրաստված: Նրա խոսքով՝ եթե գործը ճիշտ վարեն, արդյունքը միայն մեկը կլինի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից խախտվել է Եվրոպական կոնվենցիան:

Նմանատիպ նյութեր