211652_close_icon
views-count26427 դիտում article-date 15:53 22-05-2018

Երևանում ավտովթարի հետևանքով վրաերթի ենթարկված ու հիվանդանոց տեղափոխված տատիկը մահացել է. բժիշկները պայքարում են նրա թոռան կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Անահիտ Մանուկյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել իր թոռնիկի՝ 10-ամյա Ռոբերտ Այվազյանի հետ, երբ մայիսի 20-ին Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի էին ենթարկվել։ Նրա թոռնիկն այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Ինչպես- ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/21/1096485/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 20-ին ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Ագաթանգեղոսի և Մ. Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Սարգիս Մարգարյանի վարած Toyota մակնիշի 44 TT 440 համարանիշի, 23-ամյա Ավետիս Այվազյանի վարած Nissan մակնիշի 35 DF 671 համարանիշի և 32-ամյա Արտյոմ Եղիազարյանի վարած Mercedes մակնիշի 35 GX 774 համարանիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո ավտոմեքենաներից մեկը կամ երկուսը վրաերթի էին ենթարկել 10-ամյա Ռոբերտ Այվազյանին և 59-ամյա Անահիտ Մանուկյանին։ Վրաերթի ենթարկվածներից Ռ. Այվազյանը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Ա. Մանուկյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթար-վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր