211652_close_icon
views-count33747 դիտում article-date 14:29 22-05-2018

Երևանում բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. բախումից հետո հետիոտնը վրաերթի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 NF 511 համարանիշի և Toyota մակնիշի 11 DD 909 համարանիի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 մեքենաների բախումից հետո 1 հոգի վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց։ Վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, սակայն վերջինս հերքում է, որ ինքն է եղել վթարի մեղավորը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր