211652_close_icon
views-count66028 դիտում article-date 18:32 21-05-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 33-ամյա վարորդը ВАЗ 2101-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և մոտ 300 մետր ավտոմեքենայով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Շնող գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արսեն Մարգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի 36 LL 433 համարանիշի ավտոմեքենայով Շամլուղ քաղաքի վարչական տարածքում դեպի Ախթալա ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել բետոնե արգելապատնեշին, այնուհետև մոտ 300 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մարգարյանը առավոտյան դիմել է Ալավերդու բժշկական կենտրոն, որից հետո, ստանալով առաջին բուժօգնություն, գնացել է տուն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-ր դվաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փատսի առթիվ են նյութեր են նախապատրաստվում։ ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենա ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ բախման հետևանքով էլ ավտոմեքենայի վրայից գազաբալոնը պոկվել և շպրտվել է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր