1852 դիտում
15:34 21-05-2018
ԿԳ նախարարն անդրադարձել է Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մայիսի 21-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ նախատեսվում էր վերոնշյալ դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միավորել Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցին: Հետագայում ՀՀ կառավարությունը երկարաձգել էր միավորման ժամկետը՝ այն տեղափոխելով մինչև 2018 թվականի հունիսի 1-ը: Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է նախարարության տեսակետը՝ տվյալ գյուղի դպրոցի փակման անթույլատրելիության վերաբերյալ և հանձնարարել միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան իրավական հիմքեր ապահովելու համար:
Նախարարը հետաքրքրվել է՝ արդյոք բոլոր աշակերտները տեղեկացվա՞ծ են ավարտական և միասնական քննությունների ժամանակացուցի փոփոխության վերաբերյալ, որի առնչությամբ ստացել է հավաստիացում: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև դպրոցներում իրականացվող հնարավոր դրամահավաքների խնդրին՝ հատուկ ընդգծելով, որ դպրոցների որոշ տնօրեններ ապատեղեկատվություն են տարածում ծնողների և աշակերտների շրջանում՝ իբրև թե նախարարությունն արգելել է Վերջին դասի արարողությունը: Նախարարը կոչ է արել վերջիններիս՝ զերծ մնալ նման ապատեղեկատվության տարածումից, այլապես դրան կլինի համարժեք արձագանք:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարկետման, մագիստրոսական և ասպիրանտական տեղերի, հիմնադրամների գործունեության, ինչպես նաև գնումների որոշակի ընթացակարգերի վերաբերյալ խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաև ներառական կրթության, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևի և ընթացիկ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցերին:
Նմանատիպ նյութեր
6860 դիտում
12:57 16-02-2014
Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ
4889 դիտում
20:28 16-05-2014
Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցի բակում օձ է նկատվել
3712 դիտում
19:50 24-09-2016
ԵՊՀ-ն հյուրընկալել էր Արցախի Շոշ գյուղի Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմին
Այս բաժնից
367 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
271 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը