211652_close_icon
views-count2509 դիտում article-date 11:33 21-05-2018

911-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 304 դեպք, որից 120-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 148 կենցաղային կանչ, 34 հրդեհ, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 49 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 19 դեպք, որի հետևանքով տուժել է 88, զոհվել՝ 1 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0553858001526887520666422.jpg[/img]

Նմանատիպ նյութեր