211652_close_icon
views-count27204 դիտում article-date 21:12 16-05-2018

Ֆրանսիայի Վուան-Վլե քաղաքում տեղի ուեցավ Շախմատի պատանեկան առաջնություն. Արթիկցի պատանի ներկայացուցիչները զբաղեցրել են պատվավոր՝ 1-ին և 2-րդ տեղերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի Վուան-Վլե քաղաքում տեղի ունեցավ Շախմատի պատանեկան առաջնություն, որն անցկացվում է դեռևս 2015 թվականից: Առաջնությանը մասնակցում են 7-ից 70 տարեկան շախմատիստներ: Հայաստանը ներկայացնում էին Շիրակի մարզի Արթիկ քաղաքից պատանիներ, 13-ամյա Աբրահամ Քոչարյանն ու Մուշեղ Գևորգյանը: Շախմատի մրցույթը նվիրված էր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Միջազգային մրցույթին մասնակցում էին տարբեր պետությունների ներկայացուցիչներ՝ Ֆրանսիայից, Սերբիայից, Անգլիայից: Արթիկից մեկնած պատանիները մրցակցել են 9 մասնակիցների հետ և զբաղեցրել առաջին և երկրորդ պատվավոր տեղերը: Առաջին տեղում է Աբրահամ Քոչարյանը, իսկ երկրորդ տեղում՝ Մուշեղ Գևորգյանը: Նրանց մասնակցությունը հովանավորվել է Արթիկի քաղաքապետարանի կողմից: Ֆրանսիայում պատանիները այցելել են հին Լեոն քաղաքի պատմամշակութային վայրեր: Տղաները սովորում են Արթիկ քաղաքի Վարազ Սամուելյանի մշակույթի տան շախմատի խմբակում: Արթիկ քաղաքն ու Ֆրանսիայի Վուան-Վլեն քույր քաղաքներ են համարվում, իսկ մայիսի 21-ին Վուան-Վլե քաղաքի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը կայցելի Հայաստան և կծանոթանա նաև Արթիկ քույր քաղաքի նորանշանակ քաղաքապետի հետ: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր