211652_close_icon
views-count10918 դիտում article-date 19:49 03-05-2018

Արթուր Ալեքսանյան. Այս հաղթանակը շատ կարևոր էր իմ ժողովրդի ու երկրի համար

Այսօր Երևան է ժամանել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակությունը: Մեր մարզիկները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 3 մեդալ: [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/02/1095133/]Մաքսիմ Մանուկյանն[/url] ու [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/02/1095138/]Արթուր Ալեքսանյանը[/url] հռչակվել են չեմպիոն, իսկ Կարեն Ասլանյանը մեծահասակների առաջնությունում նվաճել է իր առաջին մեդալը` դառնալով բրոնզե մեդալակիր: Լրագրողների հետ զրույցում Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսվել է տպավորություններով. «Չորրորդ չեմպիոնությունը մի փոքր դժվար տրվեց, բայց կարողացանք անել այն, ինչի համար գնացել էինք: Ամեն ինչ շատ լավ դասավորվեց, շատ լավ մարզավիճակում էի: Դժվարությունն այն էր, որ Եվրոպայի վերջին երկու առաջնություններին այնքան էլ լավ չէի մասնակցել, վնասվածքներ ունեի, բայց փառք Աստծո այս անգամ ամեն ինչ լավ ստացվեց: Հոգեբանական ճնշում չկար, լարվածություն կար, լարվածություն միշտ էլ կա: Այս հաղթանակը թե՛ իմ ժողովրդի, թե՛ երկրի համար շատ կարևոր էր: Ինչպես նախորդ հաղթանակներս, այս հաղթանակը ևս նվիրում եմ մեր զինվորներին»,- Armsport.am-ի փոխանցմամբ, ասել է Ալեքսանյանը:

Նմանատիպ նյութեր