211652_close_icon
views-count4588 դիտում article-date 13:43 03-05-2018

Տիգրան Սարգսյանը Բիշքեկում հանդիպում Է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Բիշքեկում կայացած հանդիպմանը քննարկել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման հրատապ հարցերը: Այդ մասին ասված Է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ղրղզստանի նախագահը նշել Է, որ Եվրասիական տնտեսական միությանը իր երկրի ինտեգրումը եղել եւ մնում Է Ղրղզստանի արտաքին տնտեսական քաղաքականության գերակա ուղղությունը: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ միավորմանը եւ միտված ենք Միության երկրների հետ արգասաբեր համագործակցության հետագա զարգացմամբ»,-ընդգծել Է պետության ղեկավարը: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել Է, որ եվրասիական ինտեգրացման հարցերում Ղրղզստանի նախագահի ակտիվ դիրքորոշումը օգնում Է ինտեգրացիոն նախագծի առաջշարժմանն ու խորացմանը:

Նմանատիպ նյութեր