211652_close_icon
views-count5137 դիտում article-date 17:56 26-04-2018

Հայաստանը մասնակցել է Դուբայում կայացած «ATM Dubai 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 22-ից 25-ը Հայաստանը մասնակցել է Դուբայում կայացած «ATM Dubai 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ 7 զբոսաշրջային օպերատորների միասնական տաղավարով։ «ATM Dubai 2018» զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում, բանակցությունների արդյունքում,հայաստանյան զբոսաշրջային ընկերություններին հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու B2B ձևաչափով միջոցառումներին: Միջոցառմանը, որը լավ հնարավորություն էր զբոսաշրջային ընկերություններիի համար գործնական կապեր հաստատելու հետագա համագործակցության համար,ներկա են եղել ավելի քան 200 պոտենցիալ գնորդներ, զբոսաշրջային գործակալությունների, ընկերությունների տնօրեններ, ավիաընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են զբոսաշրջային տարբեր ուղղություններով։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը մրցութային կարգով ընդգրկվել է «Speed Networking» միջոցառման մասնակիցների ցուցակում, նպատակ ունենալով հանդիպումներ իրականացնել զբոսաշրջության տարբեր ոլորտներով հետաքրքրված օտարերկրյա բլորգերների, լրագրողներիհետ, ներկայացնելՀայաստանիզբոսաշրջայինգրավչությունները, տուրիստական ուղղությունները և միջազգային ասպարեզում բարձրացնելՀայաստանի ճանաչելիությունը։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամն արդեն իսկ ամրագրել է մի շարք հանդիպումներ զբոսաշրջային ուղղվածություն ունեցող ֆիլմարտադրող ընկերությունների, փառատոնների կազմակերպիչների, WTM, ATM, IGTM և մի շարք այլ համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսների վաճառքի բաժնի, PR գործակալությունների ներկայացուցիչների, օտարալեզու ամսագրերի, լրատվական կազմակերպությունների, օտարերկրյա մի շարք բլոգերների, լրագրողների հետ։ «ATM Dubai 2018» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպվել է 2018 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի կողմից և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր