44785 դիտում
11:13 26-04-2018
Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու. ՀՀԿ-ականները մինչև ուշ գիշեր մնացել են ԱԺ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները երեկ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, խորհրդարանում են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հրահանգված է եղել մնալ խորհրդարանում, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում:
Խմբակցության նիստ անելուց հետո մեծամասնությունը գնում-գալիս էր ԱԺ շենքով: Նրանք նաև միմյանց հետ կատակում էին՝ ասելով. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու», «բա ուտելիք այստեղ ո՞նց ենք սարքելու»:
Բանն այն է, որ նրանք էլ չգիտեն, թե ինչ է սպասվում, քանի որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պարզապես անհետացել էր ու նրա հետ հնարավոր չէր քննարկել, հասկանալ՝ ինչ անեն:
Կարապետյանի՝ սեփական կուսակիցների նկատմամբ արհամարհանքն ու անհետացումը պարզապես նյարդայնացրել էր առանց այն էլ իշխանությունը կորցնելու վտանգի պատճառով անհանգիստ ՀՀԿ-ականներին:
Միաժամանակ ՀՀԿ-ականները այս օրերին մայրաքաղաքում ցույցերի հետևանքով փողոցները փակ լինելու պատճառով չէին կարող լքել տարածքը, քանի որ ցանկացած պահի միգուցե վերադառնային՝ որոշումներ կայացնելու կամ պարզապես քննարկումները շարունակելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5524 դիտում
09:01 24-06-2020
Իշխանության ներկայացուցիչները մինչև ուշ գիշեր փորձել են համոզել Մարուքյանին՝ չդիմել ՍԴ. «Ժողովուրդ»․
Այս բաժնից
532 դիտում
08:55 23-04-2024
Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»
466 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»