211652_close_icon
views-count136748 դիտում article-date 10:38 26-04-2018

Արտակարգ դեպք Երևանում. սիրված ու ճանաչված գուսանը Հրազդան կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանի հարևանությամբ, նկատել է տղամարդու դի. ժամանել է տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին՝ Հրազդան գետի ափին, տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են, որ տղամարդը մահացած է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի դին հայտնաբերել է ճանաչված գուսան Հայկազունին, ով այդ պահին Հրազդան կիրճում մարզվելիս է եղել (վազելիս) և նկատելով դին՝ ահազանգել է «911» փրկարար ծառայություն։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները սպասում են, որպեսզի ժամանի դատաբժիշկը։ Տեղի ունեցածը դժբախտ դեպք է, հանկարծամահություն, ինքնասպանություն, թե սպանություն, պարզ կլինի դատական բժշկի՝ դին զննելուց հետո։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր