211652_close_icon
views-count7560 դիտում article-date 10:02 26-04-2018

Գյուղատնտեսության նախարարությունը զբաղվել է պետական միջոցները վատնելով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես փաստում են ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերջին երկու տարիներին անխնա զբաղվել է պետական միջոցները վատնելով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016-2017թթ. սերմեր գնելիս նախարարությունը շուկան չի ուսումնասիրել, ինչպես նախահաշիվային գին չի կազմել, արդյունքում պայմանագրով փաստացի վճարված գումարի և շուկայական գնի մեջ եղել է մեծ տարբերություն: Պարզվել է նաև` տեղական արտադրողի առաջարկած վաճառքի գները զգալիորեն ցածր են եղել ՌԴ-ից ձեռք բերված սերմացուների գներից: Ընդ որում, պետության կողմից 2017 թվականին ՌԴ-ից ձեռք բերված ապրանքների 49.5 տոկոսը սուբսիդավորումից հետո սերմացուի 55.9 տոկոսը չի լցվել: Թունաքիմիկատների գնման գործընթացում ևս չի խնայել պետական միջոցները`նախընտրելով թանկը, մինչդեռ կարելի էր 2.9 մլն դրամ տնտեսել և այսպես շարունակ: Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարն է Իգնատի Առաքելյանը, որը Կարեն Կարապետյանի թիմի անդամներից է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր