2581 դիտում
17:25 25-04-2018
Ֆրանսահայ գործարարը ցանկություն ունի ներդրում ունենալ ճանապարհաշինության ոլորտում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունեց ֆրանսահայ գործարար Րաֆֆի Երամյանին։
Հայ գործարարը Վահան Մարտիրոսյանին ներկայացրեց Հայաստան այցելելու իր հիմնական նպատակը։ Նա նշեց, որ իր նկատառումներով՝ Հայաստանի տնտեսության առաջընթացի համար կարևոր նշանակություն կարող է ունենալ զբոսաշրջության զարգացումը, ինչի ուղղությամբ ինքը և իր ընտանիքը արդեն զգալի աշխատանքներ են կատարել տարբեր երկրներում։ Սակայն այդ նպատակի համար կարևոր է համարում նաև որակյալ ճանապարհների կառուցումը և ցանկություն ունի իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։
Վահան Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով հայ գործարարին, ընդգծեց, որ վերջին տարիներին ճանապարհների հիմնանորոգման ուղղությամբ մեծ աշխատանքներ են իրականացվում։ Ճանապարհաշինական մեծ ծրագրեր կան, որոնք աստիճանաբար իրականացվում են, ինչպես նաև կատարվում է գույքագրում, և վերանորոգման առաջնահերթությունը տրվում է առավել քայքայված ճանապարհահատվածներին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ճանապարհների վերականգնման աշխատանքներում ֆրանսահայ գործարարի կողմից առաջարկվող ներդրումներն առավել արդյունավետ օգտագործելու մի շարք տարբերակներ։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2339 դիտում
20:40 22-02-2021
Ֆրանսահայ ընտանիքը մեծ ներդրում է արել և գինու արտադրություն հիմնել ջարդերից փրկված՝ գինեգործ պապու անունով
1684 դիտում
15:39 27-05-2016
Ճանապարհաշինության ոլորտում հագեցած տարի է սպասվում
Այս բաժնից
502 դիտում
12:58 25-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան և Երևան-Մեղրի ավտոճանապարհները