211652_close_icon
views-count39231 դիտում article-date 14:27 25-04-2018

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բողոքի ակցիաները Երևանում շարունակվում են. պահանջում են թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասել են Էրեբունի վարչական շրջան: Նրանք վանկարկում են «Մերժիր Սերժին, Կարենին», «Նիկոլ վարչապետ», «դասադուլ»: «Ժողովուրդը հաղթել է և հաղթանակ արդյունքները պիտի արձանագրվի»,- ասել է Ն. Փաշինյանը։ Նա նաև մերժել է արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀԿ-ի առաջարկը։ Նշենք, որ այսօր հայտարարությամբ շարժմանն են միացել «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը՝ «Հանրապետությունը» և «Լուսավոր Հայաստանը»: Իսկ ԲՀԿ-ն իր կողմնակիցներին կոչ է արել հանրապետության բոլոր մարզերում ու Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Ն. Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը: Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները և թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի, Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 467+
467+

Նմանատիպ նյութեր