211652_close_icon
views-count15555 դիտում article-date 10:19 25-04-2018

Թավշյա հեղափոխության երկրորդ արարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հետ նախապես համաձայնեցված բանակցություններից: Ուշ երեկոյան տարածած հայտարարության մեջ Կարապետյանն այս որոշումը մեկնաբանել է, թե Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ և հայտարարել բացառապես սեփական օրակարգի շուրջ բանակցությունների մասին: Փաշինյանն էլ արձագանքել է` նշելով, թե Ս. Սարգսյանի հրաժարականը փորձ է արվում օգտագործել ՀՀԿ իշխանությունը պահելու համար, հետևաբար ինքը կսպասի ՀՀԿ-ականների զանգին։ «Եթե ոչ, առավոտից վերսկսում են բողոքի անհնազանդության գործողությունները»,- ասել է նա: Հիմա Կ. Կարապետյանն է կանգնած համազգային ատելություն վաստակելու և նույնկերպ քաղաքական լուսանցք ճանապարհվելու շեմին: Հ.Գ. Իսկ մինչ այդ օրակարգից դեռ դուրս չի եկել Կ. Կարապետյանի լեգիտիմության խնդիրը. արդյո՞ք նա բավարարում է Սահմանադրությամբ վարչապետի համար սահմանված պահանջներին, մասնավորապես Մոսկվայից եկած Կարապետյանն արդյո՞ք 4 տարի մշտապես բնակվել է ՀՀ-ում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր