211652_close_icon
views-count24986 դիտում article-date 09:20 25-04-2018

Վերջին զարգացումները բերելու են մի շարք կոռուպցիոն սկանդալների բացահայտման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատերը համոզված են, որ ներքաղաքական վերջին զարգացումները անխուսափելիորեն բերելու են մի շարք կոռուպցիոն սկանդալների բացահայտման, մասնավորապես լուրջ փաստեր կարող են ի հայտ գալ Երևանի քաղաքապետարանի գործունեության հետ կապված։ Ինչպես հայտնի է` ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ու Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը հայտարարել էին, որ դիմելու են դատարան` Երևանի քաղաքապետարանի ստեղծած «Երևան» հիմնադրամի միջոցները հրապարակայնացնելու պահանջով։ Բանն այն է, որ այս հիմնադրամի միջոցով պարզապես օրինականացվում է կաշառքը, երբ քաղաքացին կազմակերպությանը նվիրատվության անվան տակ գումար է վճարում` քաղաքապետարանում իր հարցի դրական լուծման համար։ Հենց դրա համար էլ քաղաքապետարանն ատամներով պահում է այս կառույցի ֆինանսական շարժի մասին տեղեկությունները, քանի որ դրանք բացահայտելու դեպքում հնարավոր է` աներևակայելի փաստեր ի հայտ գան։ Նշենք, որ այս հիմնադրամի տարեկան մուտքերը և ծախսերը 1.5–2 մլրդ դրամի են հասնում»։ [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր