211652_close_icon
views-count48026 դիտում article-date 20:02 24-04-2018

«Հուսով եմ կկարողանամ Հայաստանին 3-րդ հաղթանակը բերել այս մրցույթում». Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018» մրցույթի մասին

«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի Գևորգ Հարությունյանը: «Նոր ալիք 2018»–ի մասին [url=http://www.exklusivelife.com/2018/04/24-05.html]EXKLUSIVElife.com[/url]-ը խոսել է երգչի հետ սպասելիք մրցույթի և նախական փուլը հաղթահարելու մասին: «Նոր Ալիք մրցույթին ցանկացել եմ մասակցել դեռ տարիներ առաջ.Այս տարի ևս հայտ ուղարկեցի և անցա կիսաեզրափակիչ փուլ»,- մեզ հետ զրույցում ասաց Գևորգը: Երգիչը մեզ հետ զրույցում խոսեց այն մասին թե ինչպես է կատարվել իր մասնակցության ընտրությունը, խոսելով Մոսկվայում կայացած մրցույթային փուլերի մասին: «Մոսկվայում կայացան երկու մասից բաղկացած լսումների փուլերը, որի արդյունքում հաստատվեց, որ Հայաստանն այս անգամ ևս կմասնակցի մրցությին և միակ ներկայացուցիչ ընտրվեցի ես»: Գևորգից հետաքրքրվեցի թե ինչ սպասենք իրենից` մրցույթի օրը. «Ես կանեմ հնարավորինս, որ իմ հեռուստադիտողը ոգևորություն ապրի իմ ելույթների ժամանակ. Հուսով եմ այն ներուժը որ զգում եմ, այն եռանդը որ ներդրել եմ այս ամենի մեջ իր նպատակին կհասնի»,- ասաց մեր ներկայացուցիչը: Այն հարցիս, թե ինչով է պայմանավորված վերջին տարիներին ակտիվ գործունեությունով իր հանդես գալը` Գևորգը ասաց. «Եթե ակտիվ գործունեությունը նկատի ունեք հեռուստաշոուներին մասնակցելը, ապա թույլ տվեք չհամաձայնվել Ձեզ հետ, որովհետև իմ պատկերացրաց ակտիվ գործուեությունը կլիներ անդադար համերգները, նոր երգերը, հետաքրքիր տեսահոլովակները, որոնք սակայն հիմնականում բացակայում են ինձ մոտ , իսկ այդ նախագծերին մասնակցում եմ այս ամենին մեկնարկ տալու համար»: Խոսելով այն մասին, թե ինչ սպասենք այս մրցույթից և դրանից հետո Գևորգ Հարությունյանից զրուցակիցս ասաց. «Միայն կատարումներ որոնք, որ իմ սրտից են գալիս, որոնք ինձ հարազատ են, ես երբեք չեմ անի այնպիսի բաներ, որոնք խորթ են իմ էությանը և անհասկանալի կլինեն իմ հանդիսատեսի համար»,- ասաց «Նոր ալիք 2018»–ին Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը, ով վերջում հավելեց. «Հուսով եմ կկարողանամ Հայաստանին 3-րդ հաղթանակը բերել այս մրցույթում»: Այս տարի մրցույթը կկայանա Սոչիում սեպտեմբերի 4-9-ը: [b]Նյութը` Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր