211652_close_icon
views-count14241 դիտում article-date 16:10 24-04-2018

Մարտակերտում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի գլխավորությամբ, ուժային կառույցների եւ հիմնարկ - ձեռնարկությունների ղեկավարներ եւ աշխատողներ, զինվորականներ, ազատամարտիկներ, քաղաքի հանրակրթական դպրոցների ուսուցիչները եւ աշակերտները ու հասարակությունը հագանքի տուրք են մատուցել Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հիշատակի արարողակարգ է մատուցել Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանը: Այնուհետեւ ներկաները ծաղիկներ են դրել Մարտակերտում ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և գլուխ խոնարհել անմեղ նահատակների հիշատակի առջև: Ծաղկեպսակադրությանը մասնակցում էին նաեւ ԱՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Հարությունյանը, N միավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Սաիյանը, աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը, Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը, ԱԱՄ Մարտակերտի տարածքային կազմակերպության նախագահ Գրիգորի Միրզոյանը, զորամասերի հրամանատարներ եւ սպաներ: Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր