211652_close_icon
views-count35975 դիտում article-date 16:07 24-04-2018

Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են ՀՀ-ում իրականացվող ներդրումային ծրագրերը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 24-ին, կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ: Կառավարությունից հայտնում են, որ քննարկվել է հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի գործարար միջավայրին ու տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:

Նմանատիպ նյութեր