211652_close_icon
views-count35042 դիտում article-date 14:36 24-04-2018

Ալավերդիում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի արարողություն. ներկաների մեջ կային օտարերկրացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 24-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն տեղի ունեցավ։ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ, հոգեհանգստի արարողություն կատարեց Տեր Միքայել քահանա Շաղոյանը։ Ներկա էին Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, քաղաքապետարանի, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, ոստիկանության ծառայողներ, դպրոցականներ և ուսանողներ, ինչպես նաև այլ քաղաքացիներ։ Ներկաների մեջ կային նաև օտարերկրացիներ, ովքեր ևս հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այնուհետև հավաքվածները երթով ուղևորվեցին դեպի Անմեղ զոհերի հուշարձան։ Այնտեղ ևս ծաղկեպսակներ դրվեցին և բոլորը 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակվածների հիշատակը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր