211652_close_icon
views-count34212 դիտում article-date 13:16 24-04-2018

Երկրապահը հարգեց հայոց Մեծ Եղեռնի սրբադասված նահատակների հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 24-ին, Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, ավանդույթի համաձայն, վաղ առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանին ուղեկցում էին Արցախյան պատերազմի վետերան երկրապահներ, երիտասարդ երկրապահներ, որոնցից շատերը մասնակցել են ապրիլյան պատերազմին, ինչպես նաև պատանի երկրապահներ: Պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ Մանվել Գրիգորյանն ասաց, որ ապրիլի 24-ի հիմնական խորհուրդն այն է, որ պետք է ազգովի միաբան լինենք, որպեսզի դիմակայենք արտաքին մարտահրավերներին: Ներքաղաքական զարգացումների վերաբերյալ գեներալը գոհունակություն հայտնեց՝ ընդգծելով, որ թե՛ ցուցարարները, թե՛ իշխանությունը իմաստություն ցուցաբերեցին՝ գնալով անցնցում ճանապարհով, որ Սերժ Սարգսյանը նախորդների սխալները չկրկնեց և չփորձեց ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ: Ըստ Մ. Գրիգորյանի՝ Երկրապահի համար կարևորագույն խնդիրը Արցախն է, սահմանն է, սահմանապահ զինվորն է: Երկրապահները ծաղկադրումներ, խոնարհումի և խնկարկման միջոցառումներ իրականացրին Հայաստանի բոլոր տարածքներում, Արցախի բոլոր վարչական շրջաններում, Սփյուռքում: Հիշեցնենք, որ դեռ 2015-ին Զորավարի նախաձեռնությամբ բոլոր այս վայրերում հարյուրից ավելի Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներ են տեղադրվել՝ ի հիշատակ սրբադասված նահատակների: Նշենք նաև, որ հիշատակման արարողությունները եռասերունդ Երկրապահն սկսեց վաղ առավոտյան՝ ԵԿՄ շենքի տարածքում տեղադրված Ջուղայի խաչքարի կրկնօրինակին ծաղկադրումով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+

Նմանատիպ նյութեր