211652_close_icon
views-count10063 դիտում article-date 12:36 24-04-2018

Կարեն Կարապետյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության պահպանման եւ բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր