4085 դիտում
16:17 23-04-2018
«Մեծ յոթնյակը» հանդես է եկել հակառուսական պատժամիջոցները պահպանելու օգտին
«Մեծ յոթնյակի» պետությունները (Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան) հանդես են գալիս հակառուսական պատժամիջոցների պահպանման օգտին, որոնք սահմանվել են «Ուկրաինայում Ռուսաստանի անընդունելի գործողություննեռրի» պատճառով: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ասված Է Կանադայի արտաքին գործերի նախարարության Twitter-ում։
«Ուկրաինայում անընդունելի գործողությունների պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանափակիչ միջոցները կպահպանվեն»,- ասված Է հաղորդագրության մեջ: G7-ի ներկայացուցիչները միասնական դիրքորոշում են հայտնել ուկրաինական հարցի շուրջը եւ համաձայնության են եկել աջակցություն ցույց տալ Ուկրաինային:
Իր հերթին, ինչպես հայտնել Է TASS-ը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը ապրիլի 22-ին կայացած ճեպազրույցում, ամփոփելով Տորոնտոյում G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները, լրագրողներին հայտնել Է, որ Յոթի խմբի երկրները պատրաստ են երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, բայց նրանք նաեւ մտադիր են շարունակել նրան պատասխանաու համարել «չարամիտ գործողությունների» համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
460 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
511 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա