9064 դիտում
19:40 22-04-2018
ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ: Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը:
Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն»,–ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ այսօր բազմաթիվ ցուցարարներ են բերման ենթարկվել: Իսկ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ձերբակալվել են:
Նմանատիպ նյութեր
2917 դիտում
10:55 13-08-2017
Մակրոնը կոչ է արել խուսափել Հյուսիսային Կորեայի շուրջ լարվածության հետագա սրացումից
5594 դիտում
21:55 25-11-2017
Էմմանուել Մակրոն կոչ է արել պաշտպանել կանանց սեռական բռնությունից
1565 դիտում
10:29 05-04-2015
Ալերգիայի գարնանային սրացումը մեղմելու 5 միջոց
Այս բաժնից
505 դիտում
19:25 23-04-2024
ԵԿՄ-ի անդամներից մեկը միության շարքերը լքելու դիմում է գրել
271 դիտում
19:15 23-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
277 դիտում
19:03 23-04-2024
Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը անդրադարձել են Տավուշում սահմանազատման գործընթացին