17114 դիտում
19:28 22-04-2018
Ի՞նչ էր նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ մարտի 1-ից դասեր չքաղելու մասին արտահայտությամբ. News.am-ին պարզաբանել է խոսնակը
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նորանշանակ մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/22/1094314/]հանդիպման[/url] ընթացքում վարչապետ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ից դասեր չքաղելու վերաբերյալ արտահայտությանը:[url=https://news.am/arm/news/447747.html]News.am[/url]-ի հարցին, թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, արդյո՞ք դա սպառնալիք էր, վարչապետի մամուլի քարտուղարը նշել է.
«Ճիշտ հակառակը: Ցավում ենք, որ նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների: Բաժանարար գծեր ստեղծելու դառը փորձ մենք ունենք ի դեմս 2008-ի հետընտրական զարգացումների, որը հաղթահարելու համար մեր հասարակությունից եւ իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվել: Հենց այդ դասերն է, որ իշխանությունը եւ հասարակության մեծամասնությունը քաղել է պատմությունից, որից հիմա պետք է ամեն գնով խուսափել: Այդ սխալ ճանապարհից պարոն Փաշինյանին երկրորդ անգամ զերծ պահելու համար էր երեկ հրապարակ գնացել հանրապետության նախագահը, եւ այդ նպատակով է այսօրվա հանդիպմանը նման հորդոր հնչեցրել երկրի վարչապետը:
Հանրապետության վարչապետը բաց է մնում իրական երկխոսություն ծավալելու հարցում եւ ներկայումս էլ չեն դադարում այդ ուղղությամբ ջանքերը: Անտեղի են իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները»:
Նմանատիպ նյութեր
802 դիտում
10:48 20-08-2023
Պատմությունից դասեր չքաղելու համառ «արվեստը» մեր հերն անիծում է․ Էդուարդ Շարմազանով
3151 դիտում
14:37 26-01-2021
Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով «դժվար որոշումներն առջևում են»
1250 դիտում
10:25 22-01-2014
Հակահայ արտահայտությամբ հանդես եկած Բեսե Հոզաթը պարզաբանում է տվել
Այս բաժնից
424 դիտում
22:54 22-04-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին
619 դիտում
22:24 22-04-2024
Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը
445 դիտում
22:18 22-04-2024
Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ. «Մենք կանք» նախաձեռնության հայտարարությունը