211652_close_icon
views-count12264 դիտում article-date 20:07 22-04-2018

ԱՄՆ-ում մերկ տղամարդը սրճարանում 4 այցելուի է գնդակահարել

ԱՄՆ Թենեսի նահանգի ոստիկանությունը փնտրում է մի մերկ տղամարդու, որը հրաձգություն է կատարել սրճարանում: Հարձակման արդյունքում զոհվել է 4, վիրավորվել՝ 2 մարդ: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-43856578]BBC[/url]-ն: Հաղորդվում է, որ տղամարդը մտել է Նեշվիլ քաղաքի արվարձաններից մեկում 24 ժամյա սրճարան և կրակ բացել ժամը 3:30-ի սահմաններում: Ոստիկանները հայտարարում են, որ հաճախորդներից մեկը կարողացել է հարձրակվողի ձեռքից խլել հրացանը: Սակայն հարձակվողը կարողացել է փախչել: Նա սպիտակ է, մազերի կարճ կտրվածքով: Հրաձգության ժամանակ տղամարդը կրել է միայն կանաչ բաճկոն, որը փախչելուց առաջ հանել է հագից: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է կասկածյալի ինքնությունը: Նա 29-ամյա Թրեվիս Ռայնինգն է:

Նմանատիպ նյութեր