211652_close_icon
views-count11216 դիտում article-date 17:44 22-04-2018

Ինչ իրավունքներ ունեն բերման ենթարկվածները. ՄԻՊ գրասենյակը պարզաբանում է

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարում է, թե աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկվածների իրավունքների պահպանումն ապահովելու համար: ՄԻՊ-ը հատուկ պարզաբանել է, որ բերման ենթարկվածը՝ անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից: Ըստ այդմ, բերման ենթրակվելիս քաղաքացին իրավունք ունի անհապաղ տեղեկացվել պատճառների մասին՝ իրեն հասկանալի լեզվով, լռել, իր ընտրած անձին անհապաղ տեղեկացնել գտնվելու վայրի մասին, ունենալ փաստաբան, ենթարկվել բժշկական հետազոտության , այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից:

Նմանատիպ նյութեր