211652_close_icon
views-count133248 դիտում article-date 17:04 22-04-2018

Լոռեցիները նորից ոտքի են ելել. «Մենք տվել ենք Թումանյան ու Մաթևոսյան, հավատում ենք Նիկոլի ու Սասունի արդար պայքարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի ժամ է՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում Լոռու մարզի ոստիկանության ծառայողները փակել են ճանապարհը և արգելում են, որպեսզի 300-ից ավելի քաղաքացիներ ժամանեն Երևան: Իսկ նրանք ցանկանում են միանալ Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանին Սասուն Միքայելյանին և մյուս ձերբակալված անձանց ազատ արձակելու պահանջին: Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մեր պայքարն արդար է և մենք պայքարում ենք վաղվա լավ Հայաստան ունենալու համար ու վստահ ենք, որ թե՛ Նիկոլը, թե՛ Սասունը մեզ կործանման չեն տանի: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և թույլատրեն, որպեսզի մենք ազատ տեղաշարժվենք ու հասնենք Երևան: Նիկոլի ու Սասունի կողմից առաջնորդված շարժումը վախճան չունի: Ոչ կալանքով, ոչ ծեծուջարդով այդ շարժումը չեն կարող մարել»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 189+
189+

Նմանատիպ նյութեր