211652_close_icon
views-count74606 դիտում article-date 16:23 22-04-2018

Մեծ թվով արթիկցիներ չեն կարողանում ժամանել Երևան. Ոստիկանները փակել են ճանապարհը. նրանք վանկարկում են «Մենք բոլորս Նիկոլ ենք, Սասուն ենք, Տիգրան ենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մեկուկես ժամ է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ մեծ թվով արթկիցիներ չեն կարողանում այցելել Երևան, մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված բողոքի ակցիային: Մեծ թվով ոստիկաններ փակել են ճանապարհը և արգելում են քաղաքացիներին գալ Երևան: Բողոիք ակցիայի մասնակիցները սպառնում են, որ եթե արգելեն ավտմեքենաներով գալ, ապա իրենք պատրաստ են ոտքով միանալ Հանրապետույթան հրապարակում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և մյուս ձերբակալվածզանձանց ազատության մահար: Մենք բոլորս այս պահին մեզ համարում ենք Նիկոլ, Արմեն, Արարատ, Տիգրան, Դավիթ,- վանկարկում են նրանք: Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր