7792 դիտում
13:38 22-04-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրլի 22-ին, Նախագահական նստավայրում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Երկու նախագահներն իրենց մտահոգությունն են արտահայտել երկրում ծավալվող ներքաղաքական զարգացումների կապակցությամբ:
Նշելով, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է երկրի ներքին կայունությունը, Նախագահները կարեւորել են բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
11683 դիտում
19:22 19-07-2017
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին
1866 դիտում
16:11 30-08-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին՝ հոբելյանի առթիվ
Այս բաժնից
5920 դիտում
22:38 19-04-2024
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
430 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան