211652_close_icon
views-count28684 դիտում article-date 13:06 22-04-2018

Ոստիկանների կողմից հատուկ միջոցներ կիրառելուց հետո դիմակավորված ոստիկանները մեծ թվով անձանց բռնի ուժով տարել են անհայտ ուղղությամբ. ՖՈՏՌՈԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ ապրիլի 22-ին, ոստիկանությունը ուժի գործադրմամբ Էրեբունի վարչական շրջանում ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառեց հատուկ միջոց, ինչի հեևանքով առաջացած խառնաշփոթի մեջ ոստիկանության դիմակավորված անձինք բեման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և մեծ թվով քաղաքացիների: Թե որ ուղղությամբ են տարել նշված անձանց՝ դեռևս պարզ չէ: [b]Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել. [/b] «Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը: Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: Հիշեցնում ենք, որ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով՝ հավաքից հեռացնելու դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ հեռանալ հավաքի վայրից։ Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության եւ հարկադրանքի միջոցներ կիրառելուց»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր